Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Սա Հայաստանն է՝ տալդա, շատ տալդա Հայաստանը

Սա Հայաստանն է՝ տալդա, շատ տալդա Հայաստանը
25.11.2025 | 12:02

Խաղաղությունից են խոսում մի ողջ սերունդ սպանել տվածները, այ քեզ բան։

Խաղաղության դեմ՝ պատերազմի հրձիգներ են հանդես գալիս պարտադիր զինվորական ծառայությունից փախածները, սեփական բճերին բանակից ազատածները, այ քեզ բան-2։

Նախկինների թալանից են խոսում նախկինների մանկլավիկները, Ջերմուկի Արսենյանի զավակին մարզպետ նշանակողի վեցնոցները։

Տարիներով հակամարդկային, քրիստոնեական վարդապետությանը հակասող վարքով հանդես եկածները որոշել են պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին ու Կաթողիկոսին, իսկ միջազգային մասշտաբի հանցագործին, նրա բանդայի անդամներին եկեղեցում դիմավորում են ծափերով։

Փաստաբանն ասում է՝ Արշակի վիդեոն սարքած է, իսկ «սարքողները» իրենց սրտի դատախազին են դիմում՝ մարդու անձնական կյանք մտնողներին բռնելու ու պատժելու համար։

Ի դեպ, սարքած է նաև Գելենվագեն զրահապատ մեքենան, որով շրջում է Արշակը, ինչպես նաև այն վիդեոները, որտեղ Կոլումբիայի նախկին նարկոբարոն պրեզիդենտի հետ վերջինս դատարանում, ժամանակակից հայերենով ասած, վալնավատ էր լինում կրթության հերն անիծած, հազարավոր ֆեյքեր ստեղծած բանդայի փոխպարագլխի համար։

Սա Հայաստանն է՝ տալդա, շատ տալդա Հայաստանը։ Այստեղ հեղափոխություն չկա, բայց կան հեղափոխության պահապաններ։

Բանակ չկա, բայց կան փթերով գեներալներ։

Ազգային անվտանգություն չկա, բայց կան ազգային անվտանգության հազարավոր գործակալներ։

Սաղ կյանքը աշխատավարձով ապրած Սերժ Սարգսյանն էլ իր բարձր հովանու տակ է վերցրել մեդիադաշտի, բլոգոսֆերայի զգալի հատվածը ու ամսեկան ծախսում է այդ գործի վրա հարյուր հազարավոր դոլարներ։

Հիվանդ հասարակություն, կործանման եզրին կանգնած, չկայացած կիսապետություն։ Թող հարամ լինի էն փողը, որը վաստակում են իրականությունը խեղող լրագրողները, անարդարություն իրականացնող դատավորները, պատիվ չունեցող սպաները, երդումը դրժած դեպուտատները։

Երանի՜ այն հային, ով հային կփրկի հայից։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4234

Մեկնաբանություններ